Ընկերությունը ավարտին հասցրեց «Հայաստանի երկրաբանական հանրագիտարան»-ի երկրորդ հատորը, որն անվանվում է «Հայաստանի երկրաբանական ակնարկ, շերտագրություն և շերտախմբեր»: Հատորում ներառված են ՀՀ երկրաբանակառուցվածքային առանձնահատկությունները, շերտագրական ստորաբաժանումները և երկրաբանական համակարգերը:
Համալրվելով նոր կադրերով՝ ընկերությունը լայնացրել է գործունեության շրջանակը: Այժմ այն իրագործում է նաև խորհրդատվական ծառայություններ հանքարդյունաբերական ոլորտում: