ՄԵՐ ՄԱՍԻՆ

“Գեոիդ” ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ին երկրաբանական գիտությունների թեկնածու, ՍՍՀՄ և ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Պետրոս Ալոյանի կողմից:
Այն հանդիսանում է երկրաբանական խորհրդատվական ընկերություն: Գեոիդի հիմնական գործունեությունը իրականացվում է ՀՀ անվանի մասնագետների հետ համատեղ: Ընկերությունում աշխատում են որակավորում ստացած մասնագետներ՝ երկրաբաններ, լեռնային ինժեներներ, որոնք իրականացնում են երկրաբանահետախուզական, միներալոպետրոգրաֆիական, երկրաֆիզիկական և այլ աշխատանքների խորհրդատվություն: