ՄԵՐ ԳՈՐԾԵՐԸ

Ընկերությունն իր գործունեության ընթացքում ծառայություններ է մատուցել մի շարք հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների՝ AGRC, «Սիփան-1», «Lydian International», «Արթին Լեո», «Մտքի բանալի», «Գեոթիմ», «GEOREID»: Աշխատել է Լիչքվազ-Թեյ, Տերտերասար, Զոդ, Մեղրաձոր, Մուծք, Վերին Սար, Ամուլսար ծրագրերում:
Իրագործվել են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են՝

1. “Արթին Լեո” ՍՊԸ – Տավուշի մարզի Ծաղկավանի մարմարացված կրաքարերի լաբորատոր հետազոտություն/ ֆիզիկամեխանիկական հատկություններ:
2. “ԱՈԱՁ” ՍՊԸ– Մեղրաձորի հանքից 2001-2003թթ. արդյունահանված մարման ենթակա հաշվեկշռային պաշարների վերահաշվարկն ըստ շահագործործման հետախուզության տվյալների:
3. “ԱՈԱՁ” ՍՊԸ – Սոտքի հանքից 2004-2005թթ. 1-ին կիսամյակում արդյունահանված մարման ենթակա պաշարների վերահաշվարկն ըստ շահագործման հետախուզության տվյալների:
4. Աստղարշավ ՍՊԸ – Ղազարասարի հանքավայրի դացիտային սև տուֆերի/լալվարիտ ֆիզիկամեխանիկական հատկությունների ուսումնասիրու-թյուն:
5. “Մտքի բանալի” ՍՊԸ – Վայոց Ձորի մարզի Վերին Սար տարածքի հանքերի ուսումնասիրություն ըստ հորատանցքի հանուկի:
6. Գիտության պետական կոմիտե- Ամասիա-Սևանի խզվածքային գոտու կավճի կրաքարերի և հրաբխանստվածքային առաջացումների մերձկոնտակտային տեղամասերի երկրաբանական կառուցվածքը և ոսկեբերության հեռանկարները:
7. Գեոթիմ ՓԲԸ –Ամուլսարի հանքավայրի բաց հանքի տեխնիկատնտեսական հիմնավորման և շահագործման սխեմայի մշակում, հիդրոերկրաբանական պայմանների ուսումնասիրություն:
8. Գեոթիմ ՓԲԸ – 2009թ. Անցած հորոտանցքերի հորատհանուկի միներալապետրագրաֆիական ուսումնասիրություն: